ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Հումորի վերածելը կամ շահարկելը հանուն Երևանի դժվար է որակել»

«Հումորի վերածելը կամ շահարկելը հանուն Երևանի դժվար է որակել»
12.05.2017 | 17:28

Ամեն անգամ ընտրական թեժ պայքարում քաղաքական ուժերը, թերևս իրենցից անկախ, ներկայացնում են իրենց իրական պատկերը։ Ընտրություններից հետո գուցե և փոշմանում են` փորձելով արդարացնել իրենց հաճախ ոչ պարկեշտ քայլերը, բայց ուշ է լինում. ժողովրդին չես խաբի։ Ինչևէ, այս ընտրական պայքարի դրսևորումների շուրջ մեկ հարցով դիմեցինք արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին։


-Որպես իրավաբան և արդարադատության նախկին նախարար, ինչպե՞ս կգնահատեք այս պահին քաղաքապետի պաշտոնի համար պայքարողների քարոզարշավը, մարդկանց համոզելու տեխնիկան: Եվ ընդհանրապես, հանուն ինչպիսի՞ Երևանի եք քվեարկելու:
-Քաղաքապետի պաշտոնի առանցքային նշանակությունը պարզեցնելու, հումորի վերածելու կամ շահարկելու միջոցով ընտրողներին իրենց կողմը գրավելու վերջին միտումները հանուն Երևանի դժվար է որակել: Ծրագրային լուրջ պայքարի փնտրտուքը, անձանցից վերանալու, փաստարկված քննադատության և մրցակցային մոտեցումների պակասը չի շրջանցել նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Իրականում լավ կլիներ վերականգնվեր իրական բանավեճերի դեմ առ դեմ ձևաչափը և թեկնածուները պատասխանեին միևնույն հարցերին ու միմյանց հարցեր տալու հնարավորություն ունենային: Ինչ վերաբերում է ինձ, ես արդեն կատարել եմ իմ ընտրությունը Գյումրիում։ Մաղթում եմ թափանցիկ ընտրություններ և հաջողություն պայքարի դուրս եկած թիմերին:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ